ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Եռյակի գրասենյակների մոտ աղբամաններ են դրված, որ շուտով կլցվեն

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Եռյակի գրասենյակների մոտ աղբամաններ են դրված, որ շուտով կլցվեն
20.11.2014 | 14:57

Եռյակ պլյուս օպերացիան շարունակվում է: Այն հաջողությամբ և հետևողականորեն համալրվում է մարդ- կուսակցություններով, կուսակցություն-մուլյաժներով, քաղաքական էպիլյատորներով:
Շուտով նաև կարտոֆիլների փոխարեն Կարապետիչի ադամանդներից էլ կսկսեն բաժանել:
Իսկ երեք հոգիանոց, հնչեղ «Ազգային համաձայնություն» անունը կրող կուսակցության ղեկավար, նախագահի մշտական թեկնածու, մշտապես միայն ընտանիքի անդամների կողմից ձայն ստացող Արամ Հարությունյանը ուրախությունից զկռտալով ճոռոմաբանել է միապետի մոտ ընդունելության ժամանակ, որ միայն ու միայն նա է ունակ իշխանությունը վերադարձնել ժողովրդին և ուրիշ ոչ ոք: Եվ գիտե՞ք, միապետը մեծահոգաբար համաձայնել է այս մարդ-կուսակցության դասական նմուշի հետ:
Տեսնենք տելևիզատոր-էպիլյատո՞րն ինչ կասի:
Սակայն սա այն դեպքը չի, երբ քանակությունը որակ է ապահովում, այլ ընդհակառակը: Ապրի ՀՅԴ-ն, դե հին, ավանդական կուսակցությունն ուրիշ է, էլի, զգում էին, որ վարկաբեկվելու են այս կուսակցություն -մուլյաժներով, քաղաքական դաշտի այս դեկորացիաներով:
Ոչիշխանական եռյակի գրասենյակների մոտ աղբամաններ են դրված՝ քաղաքական աղբամաններ, քաղաքական դաշտի աղբանոցի ենթակա ուժերի համար, որոնք շատ շուտով կլցվեն, քանի որ այդ աղբը շատ հարուստ է, բազմաշերտ ու բազմիցս օգտագործված:

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ